Երեկ Եվրոպայում գազի գինը պատմական բարձր մակարդակի է հասել՝ 1000 խորանարդ մետրի դիմաց 2100 դոլարից ավելի․ ընդհանուր աճն օրվա ընթացքում կազմել է մոտ 23 տոկոս։
Եվրոպայում գազի գները մի քանի ամիս շարունակ բարձրանում են։ Այս ֆոնին Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասել էր, որ Ռուսաստանը փորձում է ճնշում գործադրել՝ «Հյուսիսային հոսք-2» գազատարի սերտիֆիկացում ստանալու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերմանիայի կողմից «Հյուսիսային հոսք-2»-ի սերտիֆիկացման կասեցումից հետո Եվրոպայում գազի գներն աճել են մոտ 17 տոկոսով ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հաջորդ ամիս Ռուսաստանը կավելացնի գազի մատակարարումները Եվրոպա