Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսն այսօր քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր:
Քննարկվել են նաև հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրները, մասնավորապես՝ հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցերը, հաղորդում է ԱԳՆ-ն:
Միրզոյանն ու Պեկրեսն անդրադարձել են նաև երկու երկրների հարաբերություններին` կարևորելով մի շարք այլ ոլորտներում համագործակցության առավել զարգացումը։