Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տնօրենը կորոնավիրուսի նոր ենթատեսակի՝ «օմիկրոնի» տարածման պատճառով խորհուրդ է տվել չեղարկել առաջիկա տոնական օրերի միջոցառումները։ Միաժամանակ նա լավատեսություն է հայտնել 2022-ին համավարակը հաղթահարելու հարցում։
Ժնևում տեղի ունեցած ասուլիսում Թեդրոս Գաբրեյեսուսն ասել է, թե 2022 թվականին «կարող ենք վերջ տալ կորոնավիրուսի համավարակին»։
Նա նաև ասել է, որ բոլոր երկրները գալիք տարի պետք է իրենց ներդրումն ունենան՝ հետագայում նման լայնածավալ աղետները կանխելու համար։