Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ութ քրեական գործ է հարուցվել, հայտնում է Գլխավոր դատախազությունը:
Ինը մարզերի 38 խոշորացված համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների հետ կապված ստացվել է առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների մասին ընդհանուր 87 հաղորդում-ահազանգ՝ ներկայացված ինչպես ԶԼՄ հրապարակումներով և սոցցանցերի օգտատերերի առանձին գրառումներով, այնպես էլ ֆիզիկական անձանց հաղորդումներով, ոստիկանության աշխատակիցների զեկուցագրերով:
Ըստ դատախազության` այս քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված անձինք դեռևս չկան: