Սպիտակ տունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է դիվանագիտական բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ մի քանի ուղղություններով, սակայն հասկացրել է, որ Մոսկվան պետք է փարատի Արևմուտքի մտահոգությունները Ուկրաինայի հետ սահմանի մոտ իր ռազմական կարողությունների զարգացման առնչությամբ:
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ։
Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Կրեմլի հետ բանակցել ինչպես ուղղակիորեն, այնպես էլ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի և ԵԱՀԿ-ի միջոցով։
«Ցանկացած երկխոսություն պետք է հիմնված լինի փոխադարձության վրա և հաշվի առնի Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ մեր մտահոգությունները», - Ուշակովին ասել է Սալիվանը։