Ռուսաստանը երկու գերմանացի դիվանագետների անցանկալի անձ՝ persona non grata է հայտարարել՝ ի պատասխան Գերմանիայի համանման որոշման։ Այս մասին հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը՝ նշելով, որ այդ կապակցությամբ Մոսկվայում Գերմանիայի դեսպան Գեզա Անդրեաս ֆոն Գեյրը երեկ հրավիրվել է գերատեսչություն։
Դեկտեմբերի 15-ին Գերմանիայի իշխանություններն անցանկալի անձ են հայտարարել Բեռլինում ՌԴ դեսպանատան երկու աշխատակցի։ Նրանց վտարումը կապված է Չեչնիայի նախկին դաշտային հրամանատար Զելիմխան Խանգոշվիլիի սպանության գործով դատավճռի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերմանիան արտաքսում է ռուսաստանցի երկու դիվանագետներիՌուսաստանը կտրականապես հերքում է իր առնչությունը հանցագործությանը։