ՊՆ. Ձերբակալված Ադրբեջանի ԶՈւ երկու սահմանախախտ զինծառայողները վերադարձվել են

Դեկտեմբերի 18-ին Հայաստանի ՊՆ զորամասի պահպանության տեղամասերից մեկում հայ դիրքապահները ձերբակալել են Ադրբեջանի ԶՈւ երկու սահմանախախտ զինծառայողների, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:

Այսօր մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ երկու զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին, նշում է ռազմական գերատեսչությունը:

Պաշտոնական կառույցները, սակայն, որևէ տեղեկատվություն չէին հայտնել այս ձերբակալման մասին, թեև սոցցանցում, տելեգրամյան ալիքներում այդ մասին տեղեկատվությունը դեռ երկու օր առաջ էր շրջանառվում: