Կիևը մտադիր է թուրքական սպառազինության շնորհիվ հզորացնել իր ռազմածովային ավիացիայի կարողությունները

Կիևը մտադիր է մեծացնել իր ռազմածովային ավիացիայի կարողությունները, այդ թվում` թուրքական արտադրության Bayraktar անօդաչու թռչող սարքերի միջոցով: UNIAN գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ալեքսեյ Նեիժպապան։

«Ընթացիկ տարվա հուլիսին մեզ է մատակարարվել նավատորմի համար նախատեսված Bayraktar անօդաչու համալիրը։ Այն կարող է օգտագործվել ոչ միայն Սև և Ազովի ծովերում, այլև ցամաքում», - հայտարարել է Ուկրաինայի Ռազմածվային ուժերի հրամանատարը։

Ծովակալի խոսքով` ուկրաինական ռազմական նավատորմին մատակարված Bayraktar-ները գործողության կրկնակի մեծ շառավիղ ունեն, քան ցամաքային ուժերի տրամադրության տակ գտնվող նմանատիպ անօդաչու թռչող սարքերը։