Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՌԴ դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հաղորդում է առաջին նախագահի ֆեյսբուքյան էջը:

Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային զարգացումների շուրջ և երկուստեք գոհունակություն է հայտնվել նկատվող կայունացման միտումների առիթով: