Միացյալ Նահանգները ողջունում է անցած շաբաթ Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցություններից հետո 10 հայ զինծառայողների ազատ արձակումը։ Այս մասին երեկ Թվիթերի իր էջում գրել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
«Մենք կոչ ենք անում ամբողջությամբ և արագ ազատ արձակել մնացած բոլոր կալանավորներին», - հավելել է Փրայսը:
«Եվրամիության օգնությամբ մենք կշարունակենք առաջ տանել երկխոսության այս ճանապարհը»
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ևս ողջունել է Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցություններից հետո 10 հայ զինվորների ազատ արձակումը։
«Ազատ են արձակվել տասը հայ զինվորներ: Ես ուզում եմ ողջունել Եվրամիության վճռական գործողությունները, որոնց օգնությամբ մենք կշարունակենք առաջ տանել երկխոսության այս ճանապարհը, որը տանում է դեպի խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև: Մենք առաջ ենք շարժվում», - Թվիթերւմ գրել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տասը գերի վերադարձել է Հայաստան. հայտնի են նրանց անունները