Իրանում գրանցվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակվելու առաջին դեպքը։ Այս մասին այսօր հայտարարել է երկրի առողջապահության փոխնախարարը:
«Հարավային Աֆրիկայում «օմիկրոն» շտամի հայտնաբերումից երեք շաբաթ անց Իրանում գրանցվել է վարակի առաջին դեպքը»,- IRNA-ի հաղորդմամբ` ասել է նա։
Փոխնախարարի խոսքով՝ «խոսքը Թեհրանում բնակվող միջին տարիքի տղամարդու մասին է, որը եկել է ԱՄԷ-ից»։
Այս շտամը տարածված է աշխարհի 70-ից ավելի երկրներում, Հայաստանում դեռևս որևէ դեպքի մասին հայտնի չէ: