Սանկտ Պետերբուրգի «Հյուսիսային նավաշինարարական» գործարանում բռնկված հրդեհը այսօր հաջողվել է լիկվիդացնել։
Երեկվանից բռնկված հրդեհի հտևանքով այստեղ կառուցվող կորվետ «Պրովորնի» նավը այրվել է։ Կորվետները համեմատաբար փոքր, արագընթաց ռազմանավեր են։
Նավաշինարարական գործարանի առնվազն երեք աշխատակից է վիրավորվել, նրանցից երկուսը հոսպիտալացվել են։