ԵՄ 27 երկրների ղեկավարները, Բրյուսելում կայացած գագաթնաժողովում, միաձայն որոշել են վեց ամսով երկարաձգել Ռուսաստանի դեմ տնտեսական սեկտորային պատժամիջոցները։ Այդ մասին ուրբաթ գիշերը գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին կատարել գործարքի իր մասը և Մինսկի պայմանավորվածությունները», - ասել է Միշելը:
Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում Ռուսաստանը կբախվի «լայնածավալ հետևանքների և այդ ագրեսիայի համար բարձր գնի»:
2014 թվականին Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ՝ կապված Ղրիմի հետ: Դրանից հետո քանի անգամ դրանք ընդլայնվել և երկարացվել են։
Առանց վիզայի ռեժիմի և համագործակցության նոր հիմնական համաձայնագրի շուրջ բանակցությունները կասեցվել են, արգելվել է Ռուսաստանի մի շարք պաշտոնյաների մուտքը ԵՄ երկրներ, իսկ նրանց ակտիվները սառեցվել են։ Ներդրվել են նաև առևտրային, ֆինանսական և ռազմական բնույթի սահմանափակող միջոցներ։
Ի պատասխան՝ Ռուսաստանը արգելք է դրել ԵՄ երկրներից մի շարք պարենային ապրանքների ներմուծման վրա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի դեմ դիտարկվում են նոր, առավել կոշտ ու ցավոտ պատժամիջոցներ Ուկրաինայի վրա հարձակման դեպքում