Ստոլտենբերգ. «Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից ձեռնարկվող գործողությունները սպառնում են Եվրոպայի անվտանգությանը»

«Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից ձեռնարկվող գործողությունները սպառնում են Եվրոպայի անվտանգությանը», - այսօր Բրյուսելում` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ավարտին կայացած ասուլիսի ժամանակ, հայտարարել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը, խոսելով Ուկրաինայի մասին, այդ երկիրը բնութագրել է որպես «ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկեր»։

Ստոլտենբերգը նաև նշել է, որ Ուկրաինայի սահմանների երկայնքով ռուսական զորքերի կուտակման տեմպերը չեն նվազում։ «Նման գործողությունները սադրիչ և ապակայունացնող բնույթ ունեն», - հայտարարել է ՆԱՏՕ-ի ղեկավարը։