Ֆոն դեր Լայեն․ «Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում Ռուսաստանը ծանր գին կվճարի»

ԵՄ «Արևելյան գործընկերության» համաժողովի ավարտին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ևս մեկ անգամ կոչ է արել պաշտոնական Մոսկվային՝ զերծ մնալ ուկրաինական ուղղությամբ կտրուկ գործողություններից։

«Ռուսաստանին ուղղված մեր առաջին կոչը՝ լարվածության նվազեցումն է։ Դրա հետ մեկտեղ մենք պատրաստ ենք Ռուսաստանի կողմից ագրեսիվ գործողությունների ցանկացած աճին։ Պատժամիջոցները շարունակում են օրակարգում մնալ։ Արդեն իսկ սահմանված պատժամիջոցները կխստացվեն, կասկած չկա նաև որ կգործադրվեն նորերը։ Մեր ուղերձը շատ հստակ է՝ Ուկրաինայի դեմ ցանկացած ագրեսիվ քայլ շատ բարձր գին կունենա [Ռուսաստանի համար] և կհանգեցնի լուրջ հետևանքների», - նշում էր Եվրահանձնաժողովի նախագահը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արևմուտքը կոշտ տնտեսական և այլ միջոցներ կձեռնարկի, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա. Բայդենը՝ Պուտինին