Եվրամիությունը կսկսի Արևելյան գործընկերության երկրներին եվրագոտում միասնական վճարային համակարգին միացնելու գործընթաց, ինչպես նաև այս երկրների համար ռոումինգի գների իջեցման նախագծերի իրականացումը։ Այս մասին ասվում է Բրյուսելում անցկացվող Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքի վերաբերյալ Վրաստանի կառավարության մամուլի ծառայության՝ չորեքշաբթի օրը տարածված հայտարարության մեջ։
«Կիրականացվեն այնպիսի կարևոր նախագծեր, որոնց օգուտները ակնհայտ կլինեն քաղաքացիների համար, այդպիսի նախագծերից են՝ միացումը եվրագոտու միասնական վճարային համակարգին, Արևելյան գործընկերության երկրների և Եվրամիության միջև ռոումինգի գների իջեցումը, աջակցությունը՝ փոքր և միջին ձեռնարկությունների համար՝ ներառյալ ստարտափները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Վրաստանի կառավարությունը նաև նշել է, որ ԵՄ-ն կընդլայնի ուսանողների փոխանակման «Էրազմուս պլյուս» և հետազոտական ու նորարարական «Հորիզոն Եվրոպա» ծրագրերը։
Ավելի վաղ չորեքշաբթի օրը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել էր, որ ԵՄ-ն մտադիր է ավելի քան 2 միլիարդ եվրո ներդնել Արևելյան գործընկերության ծրագրում