Պորտուգալիան Հայաստանին կտրամադրի 400 հազար դեղաչափ Pfizer պատվաստանյութ, հայտարարել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեն։
Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, Հայաստանը Եվրամիության անդամ երկրից աջակցություն է ստանում Արևելյան գործընկերության երկրներ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մատակարարման գործընթացի շրջանակում։
«Սա նաև շատ կարևոր ուղերձ է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախաշեմին», - հայտարարել է Վարհեն՝ խոստանալով առաքումը «շատ արագ» իրականացնել։
Նախօրեին ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարը հայտարարել է, որ պատվաստանյութեր ձեռքբերելու նպատակով դաշինքը 35 միլիոն եվրո կհատկացնի «Արևելյան գործընկերության» անդամ երկրներին։
Սկզբնական՝ 40 միլիոն եվրոյի օժանդակության փաթեթը գործադրվել է այս տարվա փետրվարից՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ համատեղ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ն 35 միլիոն եվրո կհատկացնի «Արևելյան գործընկերության» անդամ երկրներին՝ պատվաստանյութեր ձեռքբերելու նպատակով