Լավրովն ու Աբդոլահիանը քննարկել են Իրանի միջուկային ծրագիրն ու տարածաշրջանային զարգացումները

Մոսկվան և Թեհրանը հակված են Իրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագրի վերագործարկմանը, այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում այս մոտեցումն են ընդգծել Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։

«Միջուկային համաձայնագիրը պետք է վերականգնվի իր սկզբնական, հավասարակշռված տեսքով, որը ժամանակին արժանացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությանը», - ընդգծել են կողմերը։

«Երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նաև մի շարք տարածաշրջանային խնդիրներ», - նշված է Ռուսաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։