Արցախի Մարտունու շրջանում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Արխիվային լուսանկար

Արցախի արևելյան թևում`Մարտունու շրջանի ուղղությամբ երեկ Պաշտպանության բանակի ստորաբաժանման իրականացրած որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն:

Արցախի պաշտպանության նախարարությունն աճյունը փոխանցել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը, ռազմական գործողությունների ընթացքում զոհվածի ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Զինադադարի հաստատումից հետո իրականացված որոնողական աշխատանքների, ինչպես նաև ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում մինչ օրս տարհանվել է 1704 աճյուն, նաև ասված է է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդագրությունում։