Թուրքիան փորձարկել է լազերային զենքով օժտված ԱԹՍ

Թուրքական անօդաչու թռչող սարք, արխիվ

«Անադալու» գործակալությունը հաղորդում է, որ Թուրքիան փորձարկել է լազերային զենքով օժտված աշխարհում առաջին ԱԹՍ-ը։

Ըստ հաղորդագրության՝ 500, 300 և 100 մետր հեռավորություններից կատարված լազերային կրակոցների փորձարկումը հաջող է անցել։ "Eren" կոչվող դրոնը նախատեսված է որոշակի հեռավորությունից պայթուցիկ նյութերի ու ռումբերի ոչնչացման համար, առանց սակրավորների մասնակցության։