Այսօր կեսօրին ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ գործողությունների արդյունքում ծավալված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ, ևս մի քանի զինծառայող վիրավոր է, փոխանցում է Պաշտպանության նախարարությունը:
Զոհված զինծառայողի տվյալները, ինչպես նաև տեղեկություններ վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին կհաղորդվեն ավելի ուշ, նշում է գերատեսչությունը:
ՊՆ-ն նաև հայտնում է, որ ժամը 14։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։
«Իրավիճակը գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո», - հավաստիացնում է ռազմական գերատեսչությունը։
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական կողմը հարձակվել է արևելյան սահմանագոտու մարտական դիրքերի վրա, իսկ Ադրբեջանն իր հերթին մեղադրել էր հայկական կողմին Քարվաճառի դիրքերը գնդակոծելու համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փոխհրաձգություն սահմանին․ ադրբեջանական կողմը զոհ ունի