Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն այսօր` կեսօրի սահմաններում, հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:
Ըստ ռազմական գերատեսչության հաղորդագրության` հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում ադրբեջանական զինված ուժերը հետ են շպրտվել ելման դիրքեր, նաև մարդկային կորուստներ ունեն։
«Այս պահին փոխհրաձգությունը շարունակվում է», - նշում է ՊՆ-ն:
Բաքուն իր հերթին մեղադրում է հայկական կողմին` նշելով, որ այդ նույն ժամին հայկական զինված ստորաբաժանումները գնդակոծել են Քելբաջարի շրջանում տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերը։
Երեկ և նախորդ օրը ևս սահմանին փոխհրաձգություն է եղել, կողմերը կրկին մեղադրել էին միմյանց: