Միջազգային SWIFT համակարգից հնարավոր անջատման պատճառով բելառուսական բոլոր բանկերը միացել են ֆինանսական փոխանցումների ռուսական համակարգին, հայտնում է Ռուսաստանի կենտրոնական բանկը։
Ավելի վաղ ամերիկյան Bloomberg գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը քննարկում են Ռուսաստանի դեմ նոր «արմատական» պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ Ուկրաինա հնարավոր ռազմական ներխուժման դեպքում, դրանց թվում՝ նաև SWIFT համակարգից անջատումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ռուսաստանի դեմ դիտարկվում են նոր, առավել կոշտ ու ցավոտ պատժամիջոցներ Ուկրաինայի վրա հարձակման դեպքումԱՄՆ-ը և եվրոպացի դաշնակիցները դիտարկում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հնարավորությունըSWIFT-ից Ռուսաստանի հնարավոր անջատման մասին տեղեկատվությունը բազմիցս հայտնվել է լրատվամիջոցներում 2014 թվականի գարնանից ի վեր, երբ արևմտյան երկրները սահմանեցին առաջին պատժամիջոցները՝ ի պատասխան Ղրիմի բռնակցման։ Կրեմլն այդ սցենարն անվանել է «քիչ հավանական», այնուհանդերձ, Ռուսաստանի իշխանություններն «անվտանգության նկատառումներով» ստեղծել են ֆինանսական փոխանցումների սեփական համակարգը և ազգային վճարային քարտերի համակարգը:
Անցյալ տարվա օգոստոսից՝ Բելառուսում նախագահական ընտրություններից և դրանց արդյունքներից բողոքող ցուցարարների դեմ զանգվածային բռնաճնշումներից հետո, Արևմուտքը պարբերաբար ընդլայնում է պատժամիջոցները պաշտոնական Մինսկի դեմ։