Պատգամավոր Իշխան Զաքարյանը դուրս է եկել Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ Ինչպես Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Զաքարյանն այդ մասին հայտնել է երեկ ուղարկած գրությամբ։
Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախկին ղեկավար Իշխան Զաքարյանը, ով նախորդ գումարումների խորհրդարաններում եղել է «Հանրապետություն», «Բարգավաճ Հայաստան», «Ծառուկյան» խմբակցություններում, այսուհետ կգործի որպես անկախ պատգամավոր, նաև փոխանցեց Ռուբինյանը։