Ռուսաստանը Բաքվից և Երևանից ակնկալում է սահմանազատման հանձնաժողովի շուտափույթ ձևավորում

«Ռուսաստանը շփումների մեջ է և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ։ Մենք ակտիվ աշխատում ենք ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման ուղղությամբ, ներառյալ` սահմանային վեճերի կարգավորումը և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը Հարավային Կովկասում», - այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կարևոր է, որպեսզի Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ աշխատանքներ տարվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Ռուսաստանը ակնկալում է երկու երկրների պատվիրակությունների շուտափույթ ձևավորում սահմանազատման և սահմանազատման հարցերում»,- ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը։

Մարիա Զախարովան նշել է, որ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ջանքեր են գործադրվում տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ ԱԳՆ․ Լավրովը Միրզոյանի հետ զրույցում շեշտել է դելիմիտացիան հնարավորինս արագ սկսելու անհրաժեշտությունը