Տիգրան Ուլիխանյանն ազատվել է ՊՎԾ ղեկավարի պաշտոնից

ՊՎԾ շենքը

Տիգրան Ուլիխանյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից: Վարչապետի որոշումը հրապարակվել է egov.am-ում:

Նա այս պաշտոնն զբաղեցնում էր հունվարի 15-ից:

Մեկ այլ որոշման համաձայն` Հակոբ Սիմիդյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից: Նա վարչապետի խորհրդականն էր օգոստոսի 23-ից: