Ռուսաստանի արտգործնախարարությունը Մոսկվայում Միացյալ Նահանգների դեսպանատանը բողոքի նոտա է փոխանցել՝ նախազգուշացնելով Սև ծովի վրա օդային միջադեպերի վտանգավոր հետևանքների մասին, չորեքշաբթի օրը հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նախարարության կայքում տեղադրված մեկնաբանության մեջ նշվում է, որ «ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ակտիվությունը Ռուսաստանի սահմանների երկայնքով՝ ներառյալ ռազմական ինքնաթիռների թռիչքները և ռազմանավերի վտանգավոր զորավարժությունները, շարունակում են թափ հավաքել»։
Կիևը և արևմտյան երկրները, իրենց հերթին, պնդում են, որ Ռուսաստանը զորքեր է կենտրոնացրել Ուկրաինայի հետ սահմանի մոտ, և մտավախություն են հայտնում, թե Մոսկվան կարող է ռազմական գործողություն սկսել հարևան երկրի դեմ։