Լեռնային Ղարաբաղում տեղակայվելուց հետո ռուս խաղաղապահների կողմից զոհվածների 1960 մարմին է վերադարձվել Հայաստանի և Ադրբեջանի տեղական իշխանություններին։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար, Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը։
«Մինչ օրս մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները», - ասել է Մուրադովը։