Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ համատեղ ասուլիսում նշել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ երեկ տեսակապով տեղի ունեցած բանակցությունների ընթացքում՝ ի շարս այլ թեմաների, քննարկել է նաև Իրանի միջուկային խնդիրը:
«Հուսով եմ, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին կընդունի իմ հրավերը և հաջորդ տարեսկզբին կկարողանա այցելել Ռուսաստան», - ասել է Պուտինը:
Նա հավաստիացրել է, որ ռուսական կողմը «մանրամասն կտեղեկացնի իրանցի գործընկերներին և բարեկամներին միջուկային հարցով ամերիկյան կողմի հետ ընթացող երկխոսության արդյունքների մասին:
«Կշարունակենք այդ թեման 2022-ի տարեսկզբին՝ Իրանի նախագահի հնարավոր այցի ժամանակ»,- ասել է Վլադիմիր Պուտինը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տեղի ունեցան ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների բանակցությունները՝ Ուկրաինայի շուրջ լարվածության կտրուկ սրման ֆոնին