Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում կրակոցների հետևանքով 2 մարդ է զոհվել

Արխիվ

Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում այսօր հրազենից կրակ է բացվել, որի հետևանքով երկու մարդ է զոհվել, երեք վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Թվիթերում գրել է, որ «մարդասպանը ձերբակալվել է»։

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ կրակողը մոտավորապես 45 տարեկան տղամարդ է, նա Մոսկվայի բնակիչ է։ Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի հարավ-արևելյան շրջանում գտնվող «Ռյազանսկի» բազմաֆունկցիոնալ առևտրի կենտրոնում։