Լիա Ախիջակովան պաշտպանել է Ռուսաստանում «օտարերկրյա գործակալ» պիտակավորված անհատներին ու կազմակերպություններին

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լիա Ախիջակովան, ով հայ հանդիսատեսին ծանոթ է նաև մի շարք ֆիլմերից, նախօրեին Վախթանգովի անվան թատրոնում ելույթ ունենալով «Թատրոնի աստղեր» կոչվող մրցանակաբաշխության ժամանակ` պաշտպանել է Ռուսաստանում «օտարերկրյա գործակալ» պիտակավորված անհատներին ու կազմակերպություններին, այդ թվում` իրավապաշտպան Լեվ Պոնոմարևովին, «Դոժդ» հեռուստաընկերությանը, «Մեդուզային», «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպությանը, այդ կազմակերպության Պետրոզավոդսկի մասնաճյուղի ղեկավար Յուրի Դմիտրևին, ով վերականգում էր մեծ տեռորի ժամանակ գնդակահարված հազարավոր անմեղ մարդանց անունները, և դատապարտել նրանց հանդեպ իշխանությունների կողմից իրականացվող հետապնդումները։

Ախիջակովան ասել է, թե լավագույն լրագրողները, լավագույն իրավապաշտպանները, մեր ժամանակի հերոսները օտարերկրյա գործակալ են համարվում։

Նրա ելույթը հաճախ ընդհատվել է ծափահարություններով ու «բրավո» բացականչություններով։