Իրանի միջուկային ծրագրի շուրջ բազմակողմ բանակցությունների յոթերորդ փուլի ավարտից օրեր անց՝ պաշտոնական Թեհրանը կրկին պահանջում է ամբողջությամբ վերագործարկել 2015 թվականին կնքված համաձայնագիրն ու վերացնել իսլամական հանրապետության դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները։ Այս մասին կիրակի երեկոյան հայտարարել է երկրի նախագահ Իբրահիմ Ռաիսին։
«Նախ հարկավոր է սառեցնել, ապա նաև ամբողջությամբ վերացնել այդ պատժամիջոցները», - նշել է Ռաիսին՝ պնդելով, որ հակառակ կողմը վստահ էր, որ Թեհրանը կհրաժարվի մասնակցել միջուկային ծրագրին վերաբերող բանակցություններին։
«Փառք Աստծո, ողջ աշխարհը տեսավ, որ Իրանը հզոր կերպով և հպարտորեն է մասնակցում այդ բանակցություններին՝ պայմանագրերի միանգամից երկու տեքստ ներկայացնելով կողմերին։ Մեկը վերաբերում էր միջուկային համաձայնագրին, մյուսը՝ պատժամիջոցների վերացմանը», - հայտարարում էր Իրանի նախագահը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը գերտերություններին երկու առաջարկ է ներկայացրել միջուկային ծրագրին վերադառնալու շուրջԱվելի վաղ, Վիեննայում ընթացող բանակցություններում, Իրանի պատվիրակությունը ղեկավարող փոխարտգործնախարար Ալի Բաղերին նշել էր, թե «Իրանը երբեք չի հրաժարվի 2015-ի համաձայնագիրը նույնությամբ վերագործարկելու և պատժամիջոցները վերացնելու գաղափարից։ 2018-ին Միացյալ Նահանգներն էր, որ միակողմանիորեն լքեց պայմանագիրը, ուստի հենց Վաշինգտոնն էլ պետք է առաջին քայլը կատարի»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աբդոլահիան. «Բանակցությունները լավ են ընթանում, բայց դանդաղ»