Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասում երեկ` 21:20-ի պայմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 2002 թ. ծնված Գոռ Էդուարդի Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: