Հայաստանի 36 համայնքներում ժամը 17-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 376 հազար 3 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 33,80 տոկոսը:
Ամենաակտիվը Լոռու Թումանյան համայնքում են` 62.95 տոկոս:
Ամենապասիվը Արմավիրի մարզի Արմավիր համայնքում են` 14.12 տոկոս:
Համայնքապետի ընտրություններ են Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց Ձորի, Շիրակի, Կոտայքի խոշոր համայնքներում: