ՊԲ ստորաբաժանման կողմից Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ):
Նրա ինքնությունը, ըստ հաղորդագրության, կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Այսպիսով, զինադադարից հետո իրականացված որոնողական աշխատանքների, ինչպես նաև ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում մինչ օրս տարհանվել է 1703 աճյուն: