ՔՊ-ն ՄԻՊ պաշտոնում առաջադրում է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն անցկացրել է հերթական նիստը, որի ընթացքում որոշում է կայացվել Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) պաշտոնում առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։

Գործող օմբուդսմեն Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը կլրանա փետրվարին։

Գրիգորյանը ապրիլի 6-ին նշանակվել է Հայաստանի արդարադատության նախարարի առաջին տեղակալ։