Հաագայում Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող պետությունների 26-րդ համաժողովին տարածվել է Հայաստանի ազգային հայտարարությունը:
Հայտարարությունում հայկական կողմն անդրադարձել է 44-օրյա պատերազմի ընթացքում քիմիական տարրեր պարունակող զենքի կիրառմանը, ափսոսանք հայտնել, որ Տեխնիկական քարտուղարությունը փաստահավաք առաքելություն չի գործուղել Արցախ՝ քիմիական նյութ պարունակող զենքի կիրառման փաստը քննելու նպատակով:
Անցյալ տարի` պատերազմի ընթացքում, Հայաստանը բարձրաձայնեց Արցախի դեմ կիրառված անթույլատրելի քիմիական նյութերի մասին, Պաշտպանության բանակը, Հայաստանի արտգործնախարարը պնդեցին, որ կիրառվել է հենց սպիտակ ֆոսֆոր, սակայն 44-օրյա պատերազմից 1 տարի անց քայլեր, պաշտոնական ապացույցներ դեռ չկան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմից մեկ տարի անց հետազոտություններ չեն արվել ապացուցելու՝ Արցախում կիրառվե՞լ են քիմիական արգելված նյութեր, թե՞ ոչ