Միացյալ Նահանգներն ակնկալում է համատեղ աշխատել այլ երկրների, այդ թվում Ռուսաստանի հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման ուղղությամբ, այսօր հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ԵԱՀԿ արտգործնախարարների նիստում։
«Մենք հետևողականորեն կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին առաջընթացի հասնել մարդասիրական հարցերում՝ պատասխանատվության կանչելով մեղավորներին։ Հուսով եմ, որ այս հարցում մենք կարող ենք միասնական աշխատել, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, որպեսզի հետագայում էլ հասնենք առաջընթացի», - ասել է Բլինքենը։
ԵԱՀԿ նախարարների խորհրդի նախորդ նիստերում Մինսկի խմբի երեք համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը առանձին հայտարարություն էին ընդունում ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ։ Դեռևս հստակ չէ՝ այս տարի նման հայտարարություն կընդունվի, թե՝ ոչ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կարևոր է տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի և կայունացման համատեքստում միջազգային հանրության հասցեական արձագանքը․ ՄիրզոյանԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչ կարող է անել Եվրամիությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար. քննարկում Եվրախորհրդարանում