Այս տարի ամանորյա միջոցառումներ և հրավառություն Երևանի քաղաքապետարանը չի կազմակերպի, փողոցների տոնական լուսավորություն չի լինի, սուրբծննդյան տոնավաճառը չի գործի։
Փախարենը, Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մանուկների համար կտեղադրվի երկրի գլխավոր տոնածառը՝ Հանրապետության հրապարակում, տոնածառեր կտեղադրվեն նաև վարչական շրջաններում: «Երևանի բոլոր առաջին և երկրորդ դասարանցի դպրոցականները քաղաքապետարանից հրավեր կստանան՝ դիտելու ամանորյա մանկական ներկայացումներ», - ասված է հաղորդագրությունում:
Անցած տարի Հանրապետության գլխավոր տոնածառը չտեղադրվեց, քաղաքը տոնական տեսք չստացավ 44-օրյա պատերազմի պատճառով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հանրապետության գլխավոր տոնածառի համար հատկացված 150,000 դոլարը՝ քննադատության թիրախում