Թուրքիայի նախագահը պաշտոնանկ է արել ֆինանսների նախարարին։ Ընդամենը մեկ տարի առաջ այդ պաշտոնում նշանակված Լյութֆի Էլվանին այսուհետ կփոխարինի նրա տեղակալներից մեկը՝ Նուրեդդին Նեբաթին։
Կադրային փոփոխությունը կատարվել է ազգային արժույթի կտրուկ անկման ֆոնին։
Թուրքական լիրան տարեսկզբից մոտ 40 տոկոսով արժեզրկվել է՝ հասնելով դոլարի նկատմամբ ռեկորդային ցածր ցուցանիշի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիայում խորացող տնտեսական ճգնաժամի դեմ քաղաքացիների դժգոհության ալիքը չի մարումԱնկախ մասնագետները պնդում են, թե պատճառը Ռեջեփ Էրդողանի քաղաքականությունն է, որը պահանջում է Կենտրոնական բանկից ցածր պահել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
Անցած ամիս, արձագանքելով այս հարցում հնչող քննադատություններին, Թուրքիայի նախագահն ասել էր, թե պատրաստ է հրաժեշտ տալ անգամ կուսակիցներին, եթե նրանք դեմ լինեն իր տեսակետին։