Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։
Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ` հանդիպմանը քննարկվել են հետպատերազմական կոնֆլիկտային իրավիճակը և հայ-ադրբեջանական սահմանին նոյեմբերին տիրող լարվածությունը, ինչպես նաև Եվրամիության և Ադրբեջանի միջև հարաբերությունների տարբեր ասպեկտներ, Հարավային Կովկասում համագործակցության հեռանկարները։
Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան Բաքու է ժամանել Երևանից։ Նախօրեին նա հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկման ընթացքում Հայաստանի վարչապետը կարևորել է դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի անցկացումը: Այդ օրը Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները համաձայնել են հանդիպում ունենալ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շառլ Միշելը Երևանին և Բաքվին կոչ է անում առկա խնդիրները լուծել երկխոսության միջոցով