Անցյալ տարվա դեկտեմբերից մինչև այս տարվա նոյեմբեր Ռուսաստանում մահացության մակարդակը գերազանցել է 2,4 միլիոնը, հայտնում է "Ведосости"-ն։
Հրատարակությունը, վկայակոչելով ժողովրդագիրներին, նշում է, որ երկրում ավելի վատ ցուցանիշներ գրանցվել էին միայն Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ 1941-1945 թվականներին: Դրանից հետո մահացածների թվով ռեկորդային էր 2003 թվականը՝ 2 միլիոն 370 հազար։
Մեծ մահացության հիմնական պատճառը COVID-19-ի համաճարակն է։ Միայն նոյեմբերին, ըստ կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի, օրական միջինը 1222 ռուսաստանցի է մահացել հիվանդությունից և դրա հետևանքներից։
Սակայն, ըստ ժողովրդագիրների, պատճառը միայն կորոնավիրուսը չէ՝ մի շարք փորձագետներ մատնանշում են նաև ընդհանուր առողջապահական համակարգի գերբեռնվածությումը, բնակչության ծերացումը, թմրանյութերը և ալկոհոլը: