Ստամբուլում և Թուրքիայի այլ նահանգներում՝ գլխավորապես Էգեյան և Մարմարիս շրջաններում երեկ տեղի ունեցած փոթորիկի հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել, 38-ը մարմնական վնասվածքներ է ստացել:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քամու արագությունը հասել է ժամում 130 կիլոմետրի, ծովային տրանսպորտի և լաստանավերի աշխատանքը խափանվել է։
Ուժեղ քամին նաև խոչընդոտել է ինքնաթիռների վայրէջքը Ստամբուլի և տվյալ շրջանի այլ քաղաքների օդանավակայաններում։