Ադրբեջանը, Իրանն ու Թուրքմենստանը եռակողմ համաձայնագիր են կնքել գազի տարանցման ու փոխանակման`swap-ի մասին։ Փաստաթուղթը ստորագրվել է երեկ Աշխաբատում՝ երեք երկրների նախագահների ներկայությամբ։
Ըստ այդմ, իրանական «Մեհր» գործակալության հաղորդմամբ, Իրանը Թուրքմենստանից տարեկան մինչև 2 միլիարդ խորանարդ մետր գազ է ստանալու, նույնչափ էլ փոխանցելու է Ադրբեջանին՝ Աստարայի սահմանին։ Թե Բաքուն ինչ նպատակների համար է այդ գազն օգտագործելու, առայժմ չի հաղորդվում։
«Համաձայնագիրն անժամկետ է, և ուժի մեջ կմտնի հաջորդ ամիս՝ դեկտեմբերի 2-ից»,- հաղորդում են լրատվամիջոցները։
Թուրքմենստանը գազի պաշարներով չորրորդն է աշխարհում, սակայն, դժվարություններ ունի վառելիքը Եվրոպա հասցնելու հարցում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը և Էրդողանը կրկին խոսել են «Զանգեզուրի միջանցքի» և դրա կյանքի կոչման հեռանկարի մասին