Այսօր առավոտյան մի շարք պայթյուններ են արձանագրվել սպառազինության արտադրությամբ զբաղվող ռուսաստանյան խոշորագույն գործարաններից մեկում՝ Նիժնի Նովգորոդի մարզի Ձերժինսկ քաղաքում գտնվող Սվերդլովի անվան զինագործարանում։
Պաշտոնական TACC գործակալության փոխանցմամբ` պայթյունների հետևանքով տուժածներ կան, այս պահին գործարանում ծագած հրդեհի տեղայնացմանն ուղղված գործողություններ են ընթանում։
«Սվերդլովի անվան գործարանը թողարկում է Ռուսաստանում արտադրվող պայթուցիկ նյութերի ընդհանուր ծավալի մեկ երրորդը», - հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը։