Տիխանովսկայան ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում

Ֆրանսիա - Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան ելույթ է ունենում Եվրախորհրդարանում, Ստրասբուրգ, 24-ը նոյեմբերի, 2021թ․

Սվետլանա Տիխանովսկայան ելույթ է ունեցել Եվրախորհրդարանի նստաշրջանում՝ հորդորելով Եվրամիության քաղաքական գործիչներին ուժեղացնել ճնշումը Բելառուսի իշխանությունների նկատմամբ:

Սովորաբար Եվրախորհրդարանի ամբիոնից խոսում են պետությունների առաջին դեմքերը։ Եվրոպացի խորհրդարանականները, այդուհանդերձ, բացառություն են արել Բելառուսի դեմոկրատական ուժերի առաջնորդի համար, ում անցյալ տարի շնորհել են Անդրեյ Սախարովի անվան մրցանակը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բելառուսական ընդդիմության առաջնորդները դատապարտվել են երկարատև ազատազրկման
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տիխանովսկայան Բրյուսելում բելառուսական ընդդիմության անունից ստացել է Սախարովի անվան մրցանակը