Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ համաձայնագրերի դրույթների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Կրեմլի հաղորդագրության համաձայն` Միշելի խնդրանքով Պուտինը ներկայացրել է եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ներառյալ խաղաղ կյանքի հաստատումը, տնտեսական տրանսպորտային կապերի վերականգնումը Հարավային Կովկասում։
Ռուսական կողմը նաև նկատում է, որ այս հարցերն են նոյեմբերի 26-ին Սոչիում նախատեսում քննարկել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն ու Հայաստանի վարչապետը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ից հետո, արդեն դեկտեմբերի կեսին Բրյուսելում է սպասվում Փաշինյան-Ալիև հանդիպում` Եվրոպական խորհրդի ղեկավարի նախաձեռնությամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եռակողմ հանդիպմանն ընդառաջ` ՌԴ փոխվարչապետն առանձին հանդիպումներ է ունեցել Ալիևի, ապա Փաշինյանի հետ