ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանը հաստատում է իր երկրի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական ջանքերին: Այս մասին Վիկտոր Ռիխտերին նշել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը:
Հայաստանցի նախարարը դեսպանին է ներկայացրել վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի` «Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը» և շեշտել միջազգային հանրության պատշաճ ու հասցեական արձագանքի կարևորությունը՝ բացառելու իրավիճակի հետագա լարումն ու Ադրբեջանի կողմից նոր սադրիչ գործողությունները։
ԱԳՆ-ի հաղորդմամբ` նրանք կարևորել են խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը, հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ վերադարձը: