Ռուսաստանի փոխվարչապետ, հայ-ադրբեջանա-ռուսական եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկն այսօր Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Դատելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված լուսանկարից՝ հանդիպմանը մասնակցել է նաև աշխատանքային խմբի ադրբեջանցի համանախագահ, փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
Բանակցությունների վերաբերյալ մանրամասներ պաշտոնական Բաքուն առայժմ չի հաղորդում։
Եռակողմ աշխատանքային խումբը, երեք պետությունների ղեկավարների 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության համաձայն, զբաղվում է տարածաշրջանային ապաշրջափակմանը վերաբերող հարցերով։
Նոյեմբերի 26-ին Սոչիում նախատեսված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոյեմբերի 26-ին Սոչիում կկայանան Փաշինյան-Ալիև-Պուտին բանակցություններըԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ճանապարհների ինքնիշխանությունը պահպանվում է այն երկրների մոտ, որոնց տարածքով կանցնեն դրանք. Օվերչուկը՝ Փաշինյանին