Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարում է, որ մինչև մարտ կորոնավիրուսի համավարակը կարող է Եվրոպայում պատճառ դառնալ ևս 700 հազար մարդու մահվան։
Եվրոպական տարածաշրջանի 53 երկրներում արդեն իսկ 1,5 միլիոն մարդ է մահացել կորոնավիրուսից։ ԱՀԿ-ը տարածաշրջանում ներառում է նաև Ռուսաստանը, նախկին խորհրդային երկրներն ու Թուրքիան։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարում է, որ նոր ալիքին նպաստում են չպատվաստվածների մեծ թիվը, «Դելտա» շտամի խիստ վարակիչ լինելը, ինչպես նաև հակահամաճարակային սահմանափակումների թուլացումը։